Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հիշողության ֆիլմադարան» ֆիլմը նվիրված է Լևոն Աթոյանցին

«Հիշողության ֆիլմադարան» ֆիլմը նվիրված է Լևոն Աթոյանցին
03.02.2015 | 13:46

Փետրվարի 4-ին, ժամը 19.00-ին ավանդական «Կինոչորեքշաբթի»-ի շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունը կներկայացնի ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի «Հիշողության ֆիլմադարան» վավերագրական ֆիլմը՝ նվիրված լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցել են Վարդան Մաթևոսյանը, Միշա Ամիրխանյանը և Հայկ Բադասյանը:
Լևոն Աթոյանցը ծնվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին՝ Թբիլիսիում: Սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատանքային գործունեությունն սկսել է 1956-ից: Նկարել է ավելի քան 30 ֆիլմ: «Հեղնար աղբյուր», «Քաոս», «Մորգանի խնամին», «Վառված լապտեր», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Տխուր փողոցի լուսաբացը»… Հայ կինոյի երբեմնի լավագույն նմուշները, հայ կինոյի պատմությունն ինքնին առնչվում են կինոօպերատոր Լևոն Աթոյանցի անվան հետ:

Հ.Գ. - Լևոն Աթոյանցի հետ հարցազրույցը այս ֆիլմի և այլ թեմաների շուրջ կարդացեք «Իրատես de facto»-ի առաջիկա համարում `«..և ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո:

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ